• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Anonymous-ը կառավարական կայքերի վրա ամենշաբաթյա հարձակումներ է խոստացել



Anonymous հաքերական խումբը խոստացել է կառավարական կայքերի վրա հարձակումները մշտական դարձնել. դրանք կիբերհարձակումների կենթարկվեն ամեն ուրբաթ: Այս մասին շարժման ներկայացուցիչները հայտնել են իրենց հիմնական բլոգներից մեկում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ակցիայի գլխավոր նպատակը կլինի «անմաքուր կոմերցիոն եւ կառավարական համակարգերի» ոչնչացումը: Ակցիայի իրագործման հստակ նպատակներ եւ ժամկետներ չեն նշվում:

Կառավարական կայքերը գրոհելու մասին հայտարարությունը հայտնվել է փետրվարի 19-ին: Մի քանի օր ավելի վաղ ցանցում հաղորդագրություն էր հայտնվել, որ  Anonymous-ը 2012 մարտի 31-ին կանջատի համացանցը, քանի որ Pastebin ծառայությունում հայտնվել էր հիմքային 13 DNS-սերվերները շարքից հանելու ծրագիրը: DNS-սերվերներն անջատելն իրոք հավասարազոր կլինի ամբողջ ցանցն անջատելուն, քանի որ կայքերի  հասցեները կդադարեն աշխատել:

Որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Forbes-ը, թերահավատորեն են վերաբերվում DNS-սերվերները շարքից հանելու հավանականությանը:  Ավելի ուշ Anonymous-ի  @YourAnonNews  միկրոբլոգում համացանցն «անջատելու»  լուրի առնչությամբ կես միլիոն ստորագրություններով հերքում էր հայտնվել, հաղորդում է Lenta.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
949

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar