• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ավստրալացի հետազոտողները պարզել են մկան փիղ դառնալու արագությունը

Ավստրալացի հետազոտողները հաշվարկել են մանր կաթնասունների` խոշորի վերածվելու, եւ հակառակ գործընթացի արագությունը:

Գիտնականները պարզել են, որ մկան չափսերի կաթնասունները փղի չափերի են հասել 24 միլիոն սերունդ անց: Ընդ որում, հակառակ գործընթացը, այսինքն փոքրացումը տեղի է ունենում 10 անգամ արագ:

Գիտնականները հետազոտել են կենդանիների 28 տեսակների վերջին 70 միլիոն տարիներին վերաբերող պալեոնթոլոգիական գտածոները:

Գիտնականները հաշվել են, որ 65 միլիոն տարի առաջ դինոզավրերի ոչնչացումից հետո սկզբի 35 միլիոն տարին կենդանատեսակների չափերն արագ են մեծացել, սակայն հետո աճը դանդաղել է, քանի որ խոշոր կենդանիների համար ավելի բարդ է սերունդ տալը:

Գիտնականների հետազոտությունները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, գրում է Lenta.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1183

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar