• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Այսօր անվտանգ ինտերնետի համաշխարհային օրն է

Այսօր անվտանգ ինտերնետի համաշխարհային օրն է, որը տոնվում է փետրվարի առաջին երեքշաբթին: Տոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ` 2004թ., գրում է Vesti.ru-ն:

Այս տարի տոնի կարգախոսը կլինի «Անվտանգ և միասին բացահայտենք ինտերնետի աշխարհը»:

Տոնի նպատակն է միասնականացնել պետական, հասարակական և մասնավոր կողմերի համատեղ ջանքերը, որպեսզի բարձարցվի ինտերնետի անվտանգության և դրա պատասխանատվությամբ օգտագործման մասին իրազեկությունը:

Աշխարհում օրվա գլխավոր համակարգողը շահույթ չհետապնդող  Insafe կազմակերպությունն է: Insafe-ի գլխավոր խնդիրն է «աջակցել քաղաքացիներին անվտանգ, բարոյական և արդյունավետ ինտերնետի օգտագործմանը»:

Կազմակերպության առաքելությունն է քարոզել անվտանգ ինետերնետ առաջին հերթին երիտասարդ սերնդի համար:
 

Tert.am

18
Декабрь
0
1043

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar