• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


BitTorrent -ի հեղինակը խոստանում է ոչնչացնել հեռուստատեսությունը



Հեռուստատեսությունը պետք է մահանա: Այդ մասին SF MusicTech Summit-ում հայտարարել է  BitTorrent –ի հեղինակ Բրեմ Կոենը` ներկայացնելով իր նոր` BitTorrent Live նախագիծը:

Ինչպես փոխանցում է  CNews-ը, նոր տեխնոլոգիան  թույլ կտա  տեսանյութեր ունեցող յուրաքանչյուր անձի լավ որակի  հեռարձակում  իրականացնել միլիոնավոր մարդկանց համար:

Կոենի խոսքով` մարդկանց դուր է գալիս այն, ինչ դիտում են հեռուստատեսությամբ, սակայն կցանկանային այդ հաղորդումներին մուտք ունենալ ցանցի միջոցով:

«Հեռուստատեսության ֆիզիկական ենթակառուցվածքն անխուսափելիորեն կմնա անցյալում, սակայն հեռուստատեսությունը որպես կոնտենտի օգտագործման տարբերակ, կմնա»,-ընդգծել է գյուտարարը, ավելացնելով. «Իմ նպատակը հեռուստատեսությունը ոչնչացնելն է»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
999

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar