• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բջջային արդյունաբերության ամենամեծ եւ հեղինակավոր միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-29-ը կմասնակցի Բարսելոնայում /Իսպանիա/ կայանալիք «Շարժական կապի Համաշխարհային համագումար GSMA 2012» միջոցառմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը: Նրա փոխանցմամբ` համագումարի ընթացքում ոլորտի պատասխանատուները կքննարկեն հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները բջջային կապի հետագա զարգացման գործընթացում` ներառյալ բջջային ինտերնետի համար նոր գործարար մոդելների հայտնվելը: GSMA-ի, նախարարների եւ կարգավորողների միջեւ կլինեն  հանդիպումներ` որոշակի ազգային շուկաներում հնարավորությունների եւ մարտահրավերների քննարկման նպատակով: Հատուկ ուշադրություն կդարձվի բջջային լայնաշերտ կապի քաղաքականության հատվածի վրա:

Ամենամյա ֆորումում կառավարության ներկայացուցիչները կանդրադառնան ամբողջ աշխարհում շարժական հաղորդակցության զարգացմանն առնչվող որոշակի կարգավորման հիմնախնդիրներին: GSMA նախարարական տարեկան ծրագրի շրջանակներում կառավարությունների եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները իրենց գործընկերների հետ կքննարկեն արդյունաբերության գերակայությունները:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1070

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar