• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բջջային հեռախոսներում հայոց լեզվի ծրագրի բացակայությունը սահմանադրության խախտում է. Արմեն Մարտիրոսյան



Հայաստան մտնող ոչ մի հեռախոսի մեջ տեղադրված չէ մի ծրագիր, որը թույլ կտար հայերեն լեզվով հաղորդագրություններ ուղարկել և կարդալ համացանցի հայալեզու կայքերը: Այս հարցը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է, և ես ուզում եմ հաղորդակցվել հայերենով: Բայց եթե իմ հեռախոսը հնարավորություն ունենա հայերեն լեզվով հաղորդագրություն գրել և ուղարկել, ապա միևնույնն է այն դուք չեք կարողանա կարդալ, որովհետև իմ սադմանադրական իրավունքը խաթարված է: Պատճառն այն է, որ մեր սահմադրության գարանտները չեն ստիպել պրովայդերներին, որպեսզի հայերենի թողունակությունը ապահովեն»,-ասաց նա:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի այսօր ՀՀ-ում կա մոտ 4մլն բջջային հեռախոսներ և եթե դրանք թույլ տային կարդալ հայերեն, ապա Հայաստանում կլիներ այդքան հատուկ սարքեր, որոնք թույլ կտային հայերեն լեզվով գիրք կարդալ համացանցից
«Զավեշտալի է այն, որ եկեղեցական տոներին, երբ Մայր Աթոռից շնորհավորանքներ ենք ստանում դրանք լատինատառ են լինում»,-ասաց նա:

Tert.am


18
Декабрь
0
1031

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar