• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բրազիլիայում երկնքից մետաղական գունդ է ընկել



Բրազիլիայի հյուսիսային Մարանյաո նահանգում երկնքից 30 կգ-ոց մետաղական գունդ է ընկել: Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով բրազիլական լրատվամիջոցների տեղեկությունները, նահանգի Անապուրուս փոքր քաղաքի բնակիչները պատմել են, որ ուժեղ դղրդյուն են լսել, որին հաջորդել է երկրաշարժի նմանվող հարված: Այնուհետև տներից մեկի բակում հայտնաբերվել է մոտ մեկ մետրանոց փոս, որի մեջ գտնվել է մետաղական գունդ:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները չեն կարողացել որոշել, թե ինչ կարող է դա լինել:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (Inpe) մասնագետների կարծիքով` այն կարող է լինել արբանյակից պոկված մի մասնիկ:

Բարեբախտաբար, գնդի` Երկրի վրա ընկնելու հետևանքով մարդ չի տուժել:
 

Tert.am




18
Декабрь
0
1040

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar