• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Britannica տպագիր հանրագիտարան այլեւս չի լինելու



Ամբողջ աշխարհում հայտնի Britannica տպագիր հանրագիտարանը, որը հրատարակվել է շուրջ 240 տարի, այլեւս չի լինելու: Այդ մասին հայտնել է հանրագիտարանի նախագահ Յորգ Քաուզը:

Նրանք այդ քայլին են գնացել բացառապես տնտեսական նկատառումներից ելնելով: Վերջին տարիներին վաճառքը նվազել է, բացի այդ էլեկտոնային տարբերակն ավելի էժան կլնի: Հանրագիտարանի տպագիր տարբերակը, որը 2 տարին մեկ է հրատարակվում, արժեր 1400 դոլար, իսկ մեկ տարվա գրանցումը ինտերնետում կարժենա ընդամենը 70 դոլար: Բացի այդ, օնլայն տարբերակը մշտապես թարմացվում է, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Այսպիսով 2010-ին հրատարակված Britannica–ի տպագիր տարբերակը, որը ներառում է 32 հատոր, վերջինն է եղել:

Առաջին անգամ Britannica-ն հրատարակվել է Շոտլանդիայում 1768-ին: Առաջին հատորի ստեղծմանը մասնակցել է երեք հազար մարդ, այդ թվում ֆրանսիական փիլիսոփա լուսավորիչները: 1990-ականների սկզբից հանրագիտարանը լույս էր տեսնում ԱՄՆ-ում:

Առաջին օն-լայն տարբերակն էլ հայտնվել է 1994-ին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1539

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar