• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Չինաստանում ռոբոտ են ստեղծում նոր կորոնավիրուսի կասկածով անձանցից անալիզներ վերցնելու համար

Չինաստանի Siasun ռոբոտներ արտադրող առաջատար ընկերությունը Շենյանի Ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ ստեղծում է ռոբոտ, որը կզբաղվի բժշկական անալիզներ վերցնելով 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի կասկածով անձանցից: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ ռոբոտը կստանձնի բուժքույրերի պարտականությունների մի մասը: Նրանք մշտապես իրենց մեծ ռիսկի են ենթարկում այն հիվանդներին զննելիս, որոնք մեծ հավանականությամբ կարող են թոքաբորբով վարակված լինել: Ենթադրվում է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան էապես արագացնել եւ պարզեցնել վարակի առկայության ստուգումը: Ծրագիրն իրականացվում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ մի քանի պետական գերատեսչությունների աջակցությամբ: Կոնստրուկտորների մտահղացմամբ՝ մեքենայացված ճկուն ձեռքի միջոցով ռոբոտը հեռակառավարմամբ հիվանդի բերանի խոռոչում խնամքով կտեղավորի թանզիֆե վիրախծուծ: Դրա օգնությամբ բժիշկները կկարողանան բացարձակապես անվտանգ թքի նմուշ ստանալ: Սպասվում է, որ այդ տեխնոլոգիան առավելագույնս կկրճատի վարակման դեպքերը դրա տարածման դեմ պայքարող բուժանձնակազմի շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
517

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar