• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


CNN-ի հունական ծառայությունը Հայաստանի ՏՏ ոլորտը համարում է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը

CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց ռեպորտաժում Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչև հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնական նպատակը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ռեպորտաժի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ (EuFoA) և WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղևորություն դեպի Հայաստան` նպատակ հետապնդելով սևեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի վրա: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
18
Декабрь
0
554

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar