• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ցուկերբերգի գլխավոր հակառակորդը իր բլոգը վաճառել է 200 միլիոն դոլարով



Շոտլանդացի բլոգեր Փիթ Քեշմորը դարձել է մուլտիմիլիոնատեր` վաճառելով իր Mashable.com կայքը ամերիկյան CNN մեդիա հոլդինգին: Պայմանագիրն արժեցել է 200 միլիոն դոլար:

Նա որոշել է կայք ստեղծել 2005-ին: Երբ հեռացրել էին նրա կույր աղիքը, նա պառկած էր ամբողջ օրը անկողնում եւ մտածում էր ինչով զբաղվել: Այդպես ծնվել է «քաղաքացիական լրագրության» կայքի ստեղծման գաղափարը: Ներկա պահին կայքի մեկամսյա այցելուների թիվը հասնում է 3,5 միլիոնի:

Նա կայքը մենակ է սկսել ղեկավարել` հրապարակելով իր մտորումները, ինչպես նաեւ հետաքրքիր տեղեկություններ, բայց շուտով նրան են միացել եւս 24 բլոգերներ, եւ աշխատանքն սկսել է եռալ:

Շոտլանդացուն անվանում են «մոլորակի ամենասեքսուալ ֆրիկ» եւ համարում Մարկ Ցուկերբերգի հակառակորդներից մեկը, հաղորդում է RBC-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1364

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar