• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Երեւակայության գավաթ» մրցույթի հաղթողը Ավստրալիայում կներկայացնի Հայաստանը համաշխարհային եզրափակչին

Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ)  եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը հայտարարել են «Երեւակայության գավաթ-2012» մրցույթի «Ծրագրավորում» կատեգորիայի հայաստանյան ընտրական փուլի` Երեւակայության գավաթ Հայաստան 2012 մրցույթի մեկնարկը: NEWS.am-ին Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնեցին, որ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվելիք Երեւակայության գավաթ 2012-ի համաշխարհային եզրափակչին:

Նշենք, որ մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային /ՏՏ լուծումներ, որոնք ուղղված կլինեն գլոբալ խնդիրների լուծմանը: Մրցույթի այս տարվա թեման է «Պատկերացրու աշխարհ, որտեղ տեխնոլոգիաներն օգնում են լուծել աշխարհի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները»՝  նվիրված ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման 8  նպատակներին: Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի: Թեեւ մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրեւ գաղափարի հեղինակ եւ թիմիհամակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Այս տարի մրցույթի անցկացման կարգը փոփոխվել է. կազմակերպիչներն այն անցկացնելու են երկու փուլով եւ ավելի շատ ժամանակ են հատկացնել ու թիմերի հետ աշխատանքին եւ խորհրդատվությանը:

 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1008

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar