• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երեւանում կանցկացվի Մոբայլ միկրոաշխատանքի միջազգային մրցույթ

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն (ՁԻՀ) «ԷմԼաբ» ծրագրի շրջանակներում, մարտի 17-ին, կանցկացնի «Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր պատվերներից» աննախադեպ միջոցառումը:

Միջոցառմանը կմասնակցեն հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններ եւ ՏՏ ընկերություններ ներկայացնող մոտ հարյուր ուսանողներ եւ երիտասարդ մասնագետներ:

Միջոցառումն ուղղված է խրախուսելու երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ստեղծումը միկրոաշխատանքը խթանող մոբայլ լուծումների վերաբերյալ, եւ օգնելու նրանց այդ գաղափարներով մասնակցելու Համաշխարհային բանկի ԻնֆոԴեվ ծրագրի հայտարարած միջազգային m2Work մրցույթին: ՁԻՀ-ի մասնագետները մասնակիցներին կներկայացնեն միկրոաշխատանքի հաջողված օրինակներ եւ կօգնեն նրանց ստեղծել իրենց գաղափարները, ձեւակերպել դրանք, եւ ներկայացնել միջազգային ժյուրիին: 

Այս միջոցառումը հայ երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին եւ ստանալու բարձրարժեք մրցանակներ հետաքրքիր գաղափար ներկայացնելով, այլեւ ստանալու իրենց գաղափարների իրականացման համար միջոցներ եւ մասնագիտական աջակցություն:

Միջազգային m2Work մրցույթը նպատակ ունի խթանելու միկրոաշխատանքների շուկաների զարգացումը եւ օգնելու զարգացող երկրների հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներին համար աշխատանքի/եկամուտի աղբյուրներ ստեղծելով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1285

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar