• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երկրաշարժային ակտիվությունն աճել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում. Արմեն Երիցյան

Ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում երկրաշարժերն ակտիվացել են: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով մեկնաբանելով մամուլում տեղ գտած հրապարակումները Հայաստանի սեյսմիկ իրավիճակի մասին:

Ըստ Երիցյանի` բնակչությունն զգում է 3 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերը, սակայն եթե նախկինում Հայաստանում տարեկան գրանցվում էին այդպիսի 3-5 երկրաշարժեր, ապա 2011 թ.` 15; 2012 թ. նոր է սկսել, ու արդեն 3 բալից ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել:

Ա. Երիցյանի տեղեկացմամբ` ողջ աշխարհում 1980-1990 թվականներին գրանցվել է 8 մագնիտուդից բարձր 4 երկրաշարժ, 1990-2000 թ.թ.` 12, 2000-2012 թ.թ.` արդեն 18:

Ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Չիլիում` 1960 թ.` 9.8 մագնիտուդ հզորությամբ:

Երկրաշարժերի կանխարգելման հետ կապված Ա. Երիցյանը հատկապես կարեւորեց Գառնիի մոտակայքում գտնվող աբսերվատորիայի վերագործարկումը, որտեղ գտնվում է դեֆորմոգրաֆ սարքը: Ըստ Երիցյանի` այդ սարքը Սպիտակի երկրաշարժից մի քանի օր առաջ գրանցել էր երկրակեղեւի տատանումներ: Սակայն արդեն 20 տարի է` աբսերվատորին չի գործում, գտնվում է անմխիթար վիճակում: Ա. Երիցյանը խնդրեց կառավարության աջակցությունը` աբսերվատորիան վերագործարկելու համար: Այդ առաջարկը ըստ էության պաշտպանեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը:  Աբսերվատորիան, որը 60 մետր խորության վրա 360 մետր երկարություն ունի, ներկայում շահագործվում է ամերիկյան մի կազմակերպության կողմից, որը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունի պայմանագիր:

Տ. Սարգսյանը հանձնարարեց շահագրգիռ կողմերին` նոր բանակցություններ սկսել աբսերվատորիան վերագործարկելու համար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1097

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar