• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


F-35 կործանիչը փորձարկվել է հիմնական սպառազինությամբ



«Լոքհիդ Մարտին» ընկերության արտադրած F-35  կործանիչի «Բ» տարբերակը (նախատեսված է ավիակիրների վրա տեղակայման համար) առաջին փորձնական թռիչքն է իրականացրել հիմնական սպառազինությամբ` 25 մմ տրամաչափի հրանոթով և AIM-9X Sidewinder կառավարվող հրթիռներով` հաղորդում է «Ֆլայթգլոբալ» պարբերականը:

Փորձարկումների ժամանակ առաջին անգամ օդ է բարձրացել նաև F-35 «C» տարբերակը (թռիչքը իրականացվում է կատապուլտի միջոցով):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի Էդվարդս ավիաբազայում իրականացվել են F-35-ի «A» տարբերակի` արտաքին կախոցների վրա գտնվող զինամթերքով, ինչպես նաև «B» և «C» տարբերակների 1000 ֆունտ տրամաչափով ավիառումբերով փորձարկումները:

«Լոքհիդ Մարտին»-ի կայքի հաղորդմամբ փետրվարի 23-ի դրությամբ F-35-ը իր զանազան տարբերակներով ընդանուր առմամբ 2500 ժամ տևողությամբ, 1704 թռիչք է իրականացրել:

Հիշեցնենք, որ Թուրքիան 5-րդ սերնդի այս ամերիկյան ինքնաթիռների 100 հատ գնելու հայտ է ներկայացրել, իսկ ԱՄՆ-ը համաձայնել է նվազեցնել Թուրքիային վաճառվող F-35 կործանիչների գները: Նախապես հայտարարված 16 միլիարդ դոլարի փոխարեն (մեկ ինքնաթիռն արժեր 160 միլիոն դոլար) Անկարան պետք է վճարի յուրաքանաչյուրի համար 123 միլիոն դոլար։ 

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Թուրքիայի Իզմիր քաղաքում գործարան է կառուցվելու , որտեղ արտադրվելու են ամերիկյան F-35 կործանիչների շարժիչների դետալներ։ Այն արժենալու է 60 միլիոն դոլար, իսկ արտադրական ծավալները կազմելու են 130 միլիոն դոլար:


18
Декабрь
0
1091

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar