• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ն իր բաժնետոմսերը IPO-ի է դրել


Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը փետրվարի 2-ի գիշերը նախնական հայտ է ներկայացրել բորսայում (IPO) իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային ներկայացման համար: 5 միլիարդ դոլարի գումարը, որը նախատեսում է հավաքել ընկերությունը, այդ IPO-ն կարող է այն  դարձնել աշխարհի ամենախոշոր համացանցային արդյունաբերությունը: Ելնելով ԱՄՆ-ի Բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողովին (SEC) ներկայացված հայտից`   Facebook-ը նախատեսում է հանդես գալ FB թիքերի ներքո:

Մինչ այժմ IPO-ում  հավաքած գումարի քանակով հանրային համացանց-ընկերություններից ռեկորդակիրը Google-ն է մնացել. 2004 թվականի օգոստոսին իր բաժնետոմսերը տեղադրելով` նա 1,67 միլիարդ դոլար է ներգրավել:

IPO-ում Facebook-ն առանց չափազանցության կդառնա 2012 թվականի համացանց-արդյունաբերության մեջ գլխավոր իրադարձություններից մեկը: Չնայած որ նախնական հայտի մեջ   Facebook -ը նշել է 5 միլիարդ դոլար արժեք, տեղադրման նախապատրաստման ընթացքում այն կարող է կրկնակի աճել, ինչպես նախապես հայտնել էր The Wall Street Journal հրատարակչությունը: Ըստ WSJ-ի` սոցիալական ցանցը մտադիր է իր բաժնետոմսերի գինը հասցնել մինչեւ 75-100 միլիարդ դոլարի, որի համար նա պատրաստվում է ներգրավել 10 միլիարդ դոլար:

2011 թվականին Facebook-ն ստացել է մաքուր մեկ միլիարդ դոլարի եկամուտ, որը  65%-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշին:  Ընդ որում` անցյալ տարվա համեմատ ընկերության շահույթն աճել է 88%-ով եւ գերազանցել  3,7 միլիարդ դոլարը:  Facebook-ի եկամուտի մեծ մասը կազմել են գովազդները`  85%:

Չնայած որ սոցիալական ցանցերի համար սա շատ բարձր ցուցանիշ է, Facebook-ն ավելիի է ձգտում.  Google համացանց-հսկայի ֆինանսական արդյունքները 2011 թվականին 10 անգամ ավելի բարձր են եղել: 

Ընկերության ակտիվները 5,23 միլիարդ դոլար են գնահատվում, որոնցից   3,9 միլիարդը` թղթադրամի  եւ հեշտ իրացվող արժեթղթերի տեսքով: Սոցիալական ցանցի աշխատակիցների թիվը հասնում է 3,2 հազարի: 

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին է պատկանում ընկերության քվեարկող բաժնետոմսերի 28% -ը: Այլ բաժնետերերի թվում է նաեւ ռուս միլիարդեր Յուրի Միլների DST հիմնադրամը (5,5% քվեարկող բաժնետոմսեր), Accel Partners-ը (11,4%), ինչպես նաեւ սոցիալական ցանցի հիմնադիր Դասթին Մոսքովիցը  (7,6%):

Facebook-ի օգտվողների թիվը, որոնք թեկուզ մի անգամ են կայք մտնում, 2011 թվականին գերազանցել է 845 միլիոնը: Վերջին 4 ամսվա ընթացքում այն աճել է 45 միլիոնով: Ընդ որում ավելի քան 483 միլիոն օգտվողներ կայք են մտնում ամեն օր, գրում է «ՌԻԱ Նովստին»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
720

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar