• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ն ու Google-ը «գրաքննվում են» Հնդկաստանում


Ինտերնետ հսկաներ Google-ը ու Facebook-ը այսօր կոնտենտներ էին հեռացրել որոշ հնդկական կայքերից` կատարելով դատական վճիռը: Ըստ այդ վճռի, ընկերությունները պետք է եթե նրանք կրոնական խոցելիության դեմ քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում, նրանց «Չինաստանի պես» ռեպրեսիվ գործողություններով էին սպառնացել:

Google Inc.-ն ու Facebook-ը 2-ն են այն 21 ընկերություններից, որոնց հնդկական դատական իշխանությունները խնդրել են մեխանիզմներ մշակել` արգելափակելու վիճելի նյութերը, հինդուիստների, մուսուլմանների և քրիստոնյաների համար վիրավորական լուսանկարների հայցով դատարան դիմում ստանալուց հետո:

Դատարանի վճիռը ինտերնետ գրաքննության մասին մտավախություն էր առաջացրել:

Դեռ անցած տարի Հնդկաստանում օրենք է ընդունվել, որով ընկերությունները պարտավորվում են 36 ժամվա ընթացքում իրենց կայքերից հանել որոշակի կոնտենտ, եթե դրանց դեմ բողոք ստացվի: Իրենց հերթին Google-ը, Facebook-ը, Yahoo!-ն և Microsoft-ը դիմել են Դելիի Գերագույն դատարան:

Չնայած այն բանին, որ Հնդկաստանի 1,2 մլրդ բնակչությունից միայն ամեն տասներորդին է ինտերնետը մատչելի, Հնդկաստանը Չինաստանից և ԱՄՆ-ից հետո 3-րդ խոշորագույն ինտերնետ շուկան է:
 

Tert.am

18
Декабрь
0
1093

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar