• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ը հերքել է լուրերը, թե ցանցը ընթերցում է մարդկանց sms-ները

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները հերքել են այն մեղադրանքները, թե ցանցը «հետևում է» սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած անձանց sms -հաղորդագրություններին: Այս մասին հաղորդում է ամերիկյան Business Insider ինտերնետ հրատարակությունը` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կիրակի բրիտանական The Sunday Times պարբերականը գրել էր, թե Facebook-ը հնարավորություն ունի կարդալու սոցիալական ցանցերի հավելվածներ ներբեռնած՝ սմարթֆոն օգտագործողների տեքստային հաղորդագրությունները:

«Sunday Times-ն սխալ է իր այն հայտարարություններում, թե Facebook-ը կարդում է sms -հաղորդագրությունները: Պարբերականը սխալվում է ինչպես տերմինաբանության, այնպես էլ այն ենթադրությունների հարցում, թե այդ հնարավորությունը մենք կյանքի ենք կոչել»,-ասված է հայտարարությունում: 

Ռուսական  Vesti.ru կայքը հաղորդում է, որ Facebook-ի ներկայացուցիչները, այդուհանդերձ, խոստովանել են, որ իրենց` Android գործառնական համակարգով սմարթֆոնների համար նախատեսված համակարգչային ծրագիրը sms-հաղորդագրություններ ստեղծելու և կարդալու թույլտվություն է հարցնում ներբեռնողներից, ինչն էլ կատարվում է նոր գործառույթների փորձարկման համար: Թե ինչ հնարավոր նորույթների մասին է խոսքը, ներկայացուցիչները չեն հստակեցրել:


 

 

 

Tert.am

18
Декабрь
0
1018

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar