• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Facebook-ը պրոֆիլները հաստատելու գործառույթ է ներմուծում



Սոցիալական Facebook ցանցի ադմինիստրացիան որոշել է հայտնի մարդկանցից նրանց անունով բացված պրոֆիլների իրական լինելու մասին հաստատում ստանալ: Հաստատելու համար օգտվողը պետք է Facebook-ին ուղարկի իր փաստաթղթերի պատճենները: Ընթացակարգ անցնելուց հետո այդ տվյալները կջնջվեն սերվերից: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը:

Համաձայն հրատարակչության` հաշվի հաստատումը աստղերին թույլ կտա սոցիալական ցանցի պրոֆիլներում ստեղծագործական կեղծանուններ կիրառել, որոնք եւս կստուգվեն Facebook-ի աշխատակիցների կողմից: Իրական անունները, որոնք նշելը պարտադիր է, կարտացոլվեն էջի տիրոջ մասին տեղեկատվության բլոկում:

Հաստատված պրոֆիլները առավելություն կստանան. Դրանք ավելի հաճախ կհայտնվեն «Նախընտրելի էջերի» բաժնում: Բայց պրոֆիլի հաստատված լինելու մասին ոչ մի նշում չի երեւա:

Հայտնի մարդկանց պրոֆիլների հաստատման գործառույթը գործում է Google+, «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» սոցցանցերում: Բոլոր ծառայություններում հաստատված օգտվողների անվան կողքին համապատասխան նշան է դրվում, գրում է Lenta.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1031

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar