• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Falcon հրթիռով ուղեծիր դուրս բերված 60 արբանյակները միացել են Համացանցին.

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ այն բոլոր 60 արբանյակները, որոնք Falcon 9 կրող հրթիռի կողմից հաջողությամբ ուղեծիր են դուրս բերվել, միացել են Համացանցին: «Starlink (առաքելության) բոլոր 60 արբանյակները գտնվում են առցանց ռեժիմում»,- գրել է Մասքը: Քանավերալի հրվանդանից հրթիռի արձակումը տեղի է ունեցել մայիսի 24-ին UTC-ով 02:30-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին): Մեկնարկից հետո հրթիռի առաջին աստիճանը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում Of Course I Still Love You լողացող հարթակի վրա: Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է Երկրի բակիչներին ապահովել Համացանցի լայնաշերտ հասանելիությամբ: Ծրագրի իրագործումն սկսվել է 2018 թվականի փետրվարի 22-ին, երբ Falkon-9-ն ուղեծիր դուրս բերեց երկու թեստային արբանյակ՝ Tintin-A-ն եւ Tintin-B-ն: Ընդամենը Մասքը պլանավորում է արձակել շուրջ 12 հազար արբանյակ: SpaceX-ը Starlink ծրագրի իրականացման ծախսերը գնահատում է 10 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18
Декабрь
0
34

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar