• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Գագիկ Ներսիսյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ hետազոտական և գիտակրթական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Գագիկ Հրաչյայի Ներսիսյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Գագիկ Ներսիսյանը ծնվել է 1951թ. փետրվարի 5-ին ՀՀ Արտաշատի մարզի Նշավան գյուղում: 1968թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1976-1978թթ. աշխատել է Վիտամինային պրեպարատների գործարանում որպես բաժնի վարիչ: 1978-1990թթ. աշխատել է Քիմիական ռեակտիվների և հատուկ մաքրության նյութերի համամյութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական ֆիլեալում որպես ավագ ինժեներ, ապա կրտսեր և ավագ գիտաշխատող: 1990-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: 1996-2000թթ. եղել է «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն: 2001թ.՝ «Օրրան» օրաթերթի պատասխանատու քարտուղար: 2016 թվականից ղեկավարում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետազոտական և գիտակրթական կենտրոնի լաբորատորիան: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման անկունքներում կանգնած Գագիկ Ներսիսյանն՝ իր բեղմնավոր գործունեությամբ երկու տարվա ընթացքում դարձել է 18 գյուտերի, օգտակար մոդելների և մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
18
Декабрь
0
24

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar