• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները Կարմիր մոլորակի վրա օվկիանոսի գոյության ապացույցներ են գտել

Գիտնականները գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ Մարսի վրա օվկիանոս է եղել: Գրենոբլի աստղաֆիզիկայի  ինստիտուտի (IPAG) եւ Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանի (UCI) մասնագետները  վերլուծել են Mars Express  եվրոպական  տիեզերական սարքավորումից երկու տարվա ընթացքում ստացված տվյալները:

Հաստատվել է, որ հյուսիսային լայնության վրա գտնվող հարթավայրի գրունտը ոչ ամուր նյութ է: Ըստ գիտնականների` դրանք նստվածքաշերտեր են, ինչը վկայում է, որ նախկինում այդ տարածքում օվկիանոս է եղել:

Ենթադրվում է, որ Կրամիր մոլորակի պատմության մեջ առնվազն երկու օվկիանոս է եղել: Առաջինը` 4 մլրդ տարի առաջ,  երկրորդը` 3 մլրդ տարի առաջ, երբ գեոթերմալ ակտիվության արդյունքում սառույցը հալվել է, եւ ջուրը ստորերկրյա ուղիներով լցվել է գոգավորությունները` միասնական օվկիանոսային տարածք ստեղծելով:

Օվկիանոսը գոյություն է ունեցել ոչ ավելի, քան մեկ միլիոն տարի, տեղեկացնում է  «Վեստին»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1072

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar