• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Գիտնականները կանխատեսում են կլիմայական աղետի արագացում

Միչիգանի և Արիզոնայի ամերիկյան համալսարանների փորձագետները կանխատեսել են բացասական կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին հայտնում է PHYS.org-ը: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մոդելավորել գլոբալ տաքացումը, որը տեղի է ունեցել Երկիր մոլորակի վրա վաղ Էոցենում մոտ 56 միլիոն տարի առաջ: Փորձագետները վստահ են, որ այն կարող է կրկնվել մոտ ապագայում: Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի բարձրացումով էապես աճում է տաքացման արագությունը: Այն օգնում է նվազեցնել մթնոլորտի ամպամածությունն ու անթափանցելիությունը, ինչը Էոցենում հանգեցնում է ծայրահեղ տաքացման: Վաղ Էոցենյան շրջանն ամենաթեժն է եղել Երկրի վրա վերջին 66 միլիոն տարվա ընթացքում: Այն հանգեցրել է շատ կենդանատեսակների ոչնչացման: Այն ժամանակ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը 14 աստիճանից բարձր էր, քան այժմ, իսկ ածխաթթու գազի մակարդակը երկու անգամ ավելի բարձր էր: Գիտնականները նախազգուշացնում են, որ, եթե շտապ չնվազեցնվի մթնոլորտ թափանցող ածխաթթու գազի քանակը, ապա հնարավոր է՝ կրկնվի «էոցենի սցենարը»:
18
Декабрь
0
618

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar