• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Google -ի նախկին ղեկավարը ընկերության բաժնետոմսերը վաճառում է 1,5 միլիարդ դոլարով

Google -ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը մտադիր է մեկ տարվա ընթացքում մինչեւ 2,4 միլիոնի չափով վաճառել ընկերության ակցիաները` ընդհանուր առմամբ 1,5 միլիարդ դոլարով: Ներդրողի մասնաբաժինը 2,8 տոկոսին կկրճատվի մինչեւ 2,1 տոկոս:

Google-ը վստահեցրել է հանձնաժողովին, որ այսպիսով 56-ամյա Շմիդտը հույս ունի ֆինանսական միջոցներ ձեռք բերել եւ դիվերսիֆիկացնել արժեթղթերի անձնական փաթեթը, հաղորդում է  Reuters-ը:

Հիշեցնենք, որ 10 տարվա կառավարումից հետո Շմիդտը անցած տարվա ապրիլին իր տեղը զիջել է Լարի Փեյջին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
902

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar