• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Google-ը շուտով էկրաններով ակնոցներ վաճառքի կհանի



Google-ը շուտով էկրաններով ակնոցներ վաճառքի կհանի։ Էկրաններով ակնոցները, որոնց վրա կերևան sms-ները, էլեկտրոնային փոստը և համացանցի էջերը, վաճառքի կհանվեն արդեն այս տարվա վերջին: Սպասվում է, որ Google -ի նորույթի գինը 250-600 դոլար կկազմի, հաղորդում է vesti.ru-ն:

Նշվում է, որ ակնոցների էկրանները կարող են պատկերել այն ինֆորմացիան, որը սովորաբար բջջայինների էկրաններին է հայտնվում, իսկ ակնոցի տեսախցիկը` փաստացի տեսողական օրգանների դերը պետք է կատարի, փոխանցելով իրական պատկերները` օբյեկտների համառոտ նկարագրությամբ:

Ակնոցները կհամալրվեն շարժման տվիչներով և GPS- տեղորոշմամբ, ինչը` օգտվողին հնարավորություն կտա պատկերավոր կերպով տաղեկանալ այն շենքի կամ վայրի մասին, որտեղ գտնվում է անձամբ, կամ ընկերների ու ծանոթների գտնվելու վայրի մասին:

Կապը համացանցի հետ կապահովվի բջջային ցանցի միջոցով: Սարքի ղեկավարումը հնարավոր կլինի իրականացնել գլխի պարզ շարժումներով, օրինակ` ներկայում այդքան սովորական դարձած մկնինի սեղմումը` ապագայում կարող է տեղը զիջել գլուխը դեպի ձախ շարժելուն:
 

Tert.am



18
Декабрь
0
1059

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar