• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Հարավային Կովկասում Վրաստանն առաջատար է համացանցային միացումների առումով

Վրաստանում «Facebook»-ից օգտվողների թիվը 2011թ-ին նոր մակարդակի  է հասել, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը:

«The Financial» գործարար օրաթերթը տեղեկացնում է, որ  Վրաստանում «Facebook»-ի  757 460  եւ համացանցի 1,4 մլն սպառող կա, այն դեպքում, երբ երկրում բնակվում է  4,46 մլն մարդ:

Ամերկիյան «Ookla» թեստավորող ընկերության ցանցային ինդեքսով Վրաստանը Հարավային Կովկասի երկրների մեջ առաջին տեղն է զբաղեցնույմ համացանցային միացումների առումով, ինչն էլ նպաաաստում է «Facebook»-ից օգտվողների աճին:

Տնային ներբեռնման ինդեքսով  եւս Վրաստանն առաջատարն ` 7,03 մբիթ/վ արագությամբ, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը  համապատասխանաբար 2,89 եւ 1,86 մբիթ/վ արագություն ունեն:

Ամբողջական  ցուցակում Վրաստանը  զբաղեցնում է 30-րդ, Ադրբեջանը` 78-րդ, Հայաստանը` 108-րդ տեղը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
994

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar