• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ՀՕՖ-ը հերթական դրամաշնորհներն է հանձնել գիտնականներին

27 խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնականներ Հայ օգնության ֆոնդից դրամաշնորհներ են ստացել կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) այս տարի ներկայացված 218 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, 12-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: «ԳԿՀԱՀ սփյուռքի եզակի կառույց է, որը 19 տարի շարունակ գիտական դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականներին, նպաստում է գիտության զարգացմանը, ինչպես նաեւ գիտնականներին առաջ շարժվելու կամ իրենց առաջին ուսումնասիրությունն անելու հնարավորություն է տալիս»,- նշել է ՀՕՖ-ի գիտական եւ կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։ 19 տարիների ընթացքում ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է $ 2 մլն 440 հազար:
18
Декабрь
0
499

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar