• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ինտերնետ սերֆինգի համար ամենավտանգավոր երկրների շարքում Հայաստանը 4-րդն է

Ռուսական «Կասպերսկու լաբորատորիա» հանրահայտ ընկերության փորձագետները կազմել են ինտերնետ սերֆինգի (համացանցում թափառելու) համար ամենավտանգավոր երկրների ամենամյա վարկանշային աղյուսակը:

Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, վարկանշային աղյուսակում, ընդհանուր առմամբ, 20 երկիր է ընդգրկված, որոնց շարքում Հայաստանը 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում. 2011թ. ընթացքում համացանցից օգտվելու ժամանակ կիբերհարձակման է ենթարկվել հայաստանցի եզակի օգտատերի 49. 6 տոկոսը:

Վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականը Ռուսաստանն է զբաղեցնում (55,9 տոկոս ցուցանիշով), երկրորդում Օմանն է (54,8 տոկոս ցուցանիշով), երրորդում` ԱՄՆ-ը (50,1 տոկոս):

Հայաստանի հարևան երկրներից ցանկում նաև Ադրբեջանն է ներառված, որը 47,5 տոկոս ցուցանիշով 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

 

Tert.am


18
Декабрь
0
972

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar