• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Ջեֆ Բեզոսը ներկայացրել է Լուսին ուղարկելու համար ապարատի նախատիպը. ABC

Amazon եւ Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսը Վաշինգտոնում անցկացրել է Լուսնի մակերեւույթի վրա իջեցման համար նախատեսված տիեզերական ապարատի նախատիպի շնորհանդեսը: Մայիսի 9-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը։ «Եկել է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ՝ մնալու համար»,- հայտարարել է Բեզոսը լրագրողների եւ տիեզերական ոլորտի աշխատողների համար կազմակերպված փակ միջոցառմանը: Նա բեմի վրա ցուցադրել է Երկրի բնական արբանյակի վրա իջեցման համար ապարատի՝ բնական մեծությամբ մակետը: Վայրէջքային մոդուլն ստացել է Blue Moon անվանումը: Ապարատի մշակումն, ինչպես ընդգծել է Բեզոսը, «կատարվել է երեք տարվա ընթացքում»: Նրա խոսքով՝ Blue Moon-ը կկարողանա փափուկ վայրէջք կատարել Լուսնի մակերեւույթի վրա՝ ունենալով 3,6-ից մինչեւ 6,5 տոննա օգտակար բեռնավորում, ըստ որում դրա կտուրին կարելի կլինի տեղավորել լուսնագնաց: Amazon-ի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ վայրԷջքային մոդուլի համար հատուկ մշակվել է շարժիչ, որն ստացել է BE-7 անվանումը: Ուժային կայանքի առաջին փորձնական արձակումը կկատարվի ամռանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
17

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar