• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կարիճներն ունակ են տեսնել մարմնով



Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ:

Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում:

Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
 

Tert.am


18
Декабрь
0
949

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar