• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Կկառուցվի աշխարհում առաջին երկկենցաղ տունը



Բրիտանացի գիտնականների ու ճարտարապետների հայտնագործած՝ աշխարհում առաջին երկկենցաղ տան նախագիծը պետական մարմինների կողմից հավանության է արժանացել։

Երկկենցաղ տունը կլինի շարժական և հնարավոր կլինի այնտեղ ապրել թե ջրային, թե ցամաքային մակերեսի վրա՝ տեղեկացնում է The Telegraph-ը հավելելով, որ տունը կկառուցվի բրիտանական Թեմզա գետի ափին։

1.5 մլն ֆունտ ստեռլինգ արժեցող այս նախագիծը դեռ փորձնական բնույթ ունի։ Հեղինակների նպատակն է՝ առավել վտանգված թաղամասերում կառուցել այսպիսի տներ, որոնք մարդկանց կպաշտպանեն ջրհեղեղներից։

«Բնակիչներն առանց վտանգի կարող են բնակվել այս տանը։ Մարդիկ շատ են սիրում լինել բնության գրկում, սակայն հաճախ վախենալով տարերային աղետներից խուսափում են այդպիսի վայրերում տներ կառուցել», - ասել է քանդակագործ Ռիչարդ Կուտսը, հավելելով, որ այժմ այդ խնդիրը լուծված է, ջրհեղեղի դեպքում, հատուկ կառուցվածքի շնորհիվ երկկենցաղ տունը չի սուզվի։  

Tert.am


18
Декабрь
0
1105

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar