• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մեծ Բրիտանիայում ձնծաղիկի գնի ռեկորդ է սահմանվել. 1137 դոլար` մեկ սոխուկի համար



Համաշխարհային ծաղկաբուծության ասպարեզում ռեկորդային գնով`1137 դոլարով է Մեծ Բրիտանիայում վաճառվել հազվագյուտ ձնծաղիկի սոխուկը: Լոնդոնյան աճուրդի արդյունքները` ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, ներկայացվել են այսօր:

Հազվագյուտ ձնծաղիկը, որը իր սկզբնական տիրոջ անունով կոչվում է Էլիզաբեթ Հարիսոն, դեղին գույնի տարածման հազվագյուտ ձև ունի: Շոտլանդիայի արևելքում աճեցված ծաղիկը աճուրդի էր հանվել հայտնի մասնագետ Յան Քրիստիի կողմից, սակայն նույնիսկ նա էր ցնցված ձնծաղիկի նկատմամբ Միացյալ Թագավորությունում «գալանտոֆիլներ»-ի (Galanthus - լատիներեն ձնծաղիկի անվանումից) ցուցաբերված ուշադրությունից:

«Ես հույս ունեի, որ նման բացառիկ ծաղիկը, որը 10 միլիոնից մեկ է հանդիպում` բարձր գին կունենա, սակայն 1137 դոլար գինը գերազանց նույնիսկ իմ ամենախիզախ սպասումները», - նշել է բրիտանացի մասնագետը:

Ձնծաղիկի նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2 անգամ ավելի ցածր արդյունքով:

 

Tert.am


18
Декабрь
0
922

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar