• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Microsoft-ը պլանավորում է նոր ստեղն ավելացնել ստեղնաշարերի վրա

Microsoft ընկերությունը քննարկում է ստեղնաշարերի վրա Office նոր ստեղնն ավելացնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Verge պորտալը: Ենթադրվում է, որ ստեղնը կծառայի Microsoft Office հավելվածների արագ կանչի համար: Նոր կոճակն ստեղնաշարի աջ կողմում կփոխարինի Windows ստեղնին: Պորտալի տեղեկատվությամբ՝ Microsoft-ը հարցում է անցկացնում նոութբուքերի վրա այդ ստեղնի անհրաժեշտության շուրջ: Եթե Microsoft-ն ավելացնի նոր ստեղնը, ապա դա կլինի ստեղնաշարի դասավորության առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում, նշում է The Verge-ը: Microsoft Natural անվան ներքո ստանդարտ դասավորությունը հայտնվել է 1994 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
545

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar