• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մրջյուններն ունակ են իրար փոխանցել թշնամիների հոտի մասին տեղեկությունը



Մելբուրնի համալսարանի հետազոտական խումբը փորձել է պարզել, արդյո՞ք մրջյունները մտապահում են հոտերը: Պարզվում է, մրջյունների որոշ տեսակները ոչ միայն հիշում, այլ փոխանցում են իրենց եղբայրներին թշնամիների հոտը, որոնց հետ նրանք հանդիպել են:

Հետազոտությունն անցկացվել է արևադարձային միջատների վրա (Oecophylla smaragdina): Նրանց մեկ ընտանիքը կարող է վերահսկել մեծ տարածություն, բույն կառուցել և կերակրել մինչև 500 հազ. միջատ:

Փորձի առաջին փուլում գիտնականները վերցրել են մեկ ընտանիքի մրջյուններին, ծանոթացրել նրանց այլ ընտանիքի մրջյունների հետ, հետո նրանց վերադարձրել են իրենց բույնը, գրում է BBC News-ն:

Երկրորդ փուլում միջատների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նույն ընտանիքի 20 մրջյուններին տեղադրել են հարևանների բույնում: Մասնագետները նկատել են, որ «տանտեր» մրջյունները բարեհամբույր չեն եղել անծանոթների հետ և այդ «հուզումները» տևել են 6 օր:

Հետազոտողները կարծում են, որ թշնամիների հետ հանդիպելուց հետո մրջյունը կարող է վերադառնալ իր ընտանիք և փոխանցել տեղեկություն`թշնամու հոտի մասին: Այսպես, նրանք նախապես տեղեկացվում են հնարավոր վտանգի մասին:

Այժմ կենսաբանները փորձում են պարզել, թե ինչ քիմիական և վարքային ազդակներ են օգտագործում նրանք` տեղեկատվությունը փոխանցելու համար:

Tert.am


18
Декабрь
0
1587

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar