• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


NASA-ն 11 ընկերություն է ընտրել Լուսին ուղարկվելիք ապարատների նախատիպերն արտադրելու համար

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) ընտրել է 11 ընկերություն, որոնց կվստահեն «Արտեմիս» նոր լուսնային ծրագրի շրջանակներում Լուսնի վրա իջեցման համար տիեզերական ապարատների նախատիպերի մշակումն ու արտադրությունը: Մայիսի 16-ին այդ մասին հայտնել է տիեզերական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ցուցակ են մտել Aerojet Rocketdyne-ը, Blue Origin-ը, Boeing-ը, Dynetics-ը, Lockheed Martin-ը, Masten Space Systems-ը, Northrop Grumman Innovation Systems-ը, OrbitBeyond-ը, Sierra Nevada Corporation-ը, SpaceX-ը եւ и SSL-ը: Դրանք բոլորը հետագա վեց ամսում կզբաղվեն նախատիպի ստեղծման աշխատանքով: «Մեր խումբն ուրախությամբ է սպասում Լուսին վերադարձին հնարավոր ամենակարճ ժամկետում, եւ մեր պետական-մասնավոր գործընկերությունը (Լուսնի վրա) մարդկանց իջեցման համակարգերի ուսումնասիրման համար կարեւոր քայլ է այդ գործընթացում»,- հայտարարել է NASA-ում Լուսնի հետազոտության ծրագրի տնօրեն Մարշալ Սմիթը: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմն որոշում է ընդունել՝ սկսել դեպի Լուսին ավտոմատ ապարատների եւ օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների նախապատրաստումը եւ այդ ծրագիրն օգտագործել որպես կարեւոր քայլ հեռավոր տիեզերք, առաջին հերթին, դեպի Մարս ճանապարհորդությունների կազմակերպման համար: Ամերիկացի մասնագետները մտադիր են Լուսնի վրա իջեցումն իրականացնել 2024 թվականին, իսկ աստղանավորդներին Մարս ուղարկել մոտավորապես 2030-ական թվականների կեսերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
512

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar