• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


NASA-ն ցուցադրել է Յուպիտերի «ոլորուն» ամպերը

NASA-ն հրապարակել է Յուպիտերի Հյուսիսային միջին գոտում բարդ ձեւի «ոլորուն» ամպերի լուսանկարը։ Կադրն արվել է Juno տիեզերանավի միջոցով, որը գտնվում էր ամպերի վերին շերտերից 7000 կիլոմետր հեռավորության վրա: Նշվում Է, որ լուսանկարում կարելի է տեսնել մի քանի պայծառ, դեպի վեր շարժվող գոյացություններ, ինչպես նաեւ հակացիկլոնային փոթորիկ՝ այսպես կոչված «Սպիտակ օվալ»: Juno-ն արձակվել է 2011 թվականի օգոստոսին Յուպիտերի հետազոտության համար եւ վերջինիս ուղեծիր է դուրս եկել 2016-ի հուլիսին: Առաքելության խնդիրն է մոլորակի գրավիտացոն եւ մագնիսական դաշտերի ուսումնասիրումը, ինչպես նաեւ Յուպիտերի պինդ միջուկի առկայության վարկածի ստուգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18
Декабрь
0
571

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar