• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Նոր ջինսեր՝ համակարգչային ստեղնաշարով

Հոլանդացի մասնագետները ներկայացրել են ներկառույց ստեղնաշարով այսպես կոչված «լափթոփ-ջինս», այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը:

Հոլանդացի համակարգչային փորձագետներ Էրիկ դե Նիյսի ու Թիմ Սմիթի նոր ստեղծագործությունը ներառում է ոչ միայն բլութութային ստեղնաշար, այլև ներկառույց բարձրախոսներ ու անլար համակարգչի մկնիկ:

Հետաքրքրական է «համակարգիչ-տաբատի» անվանումը` Beauty and the Geek, որը թարգմանաբար կնշանակի «Գեղեցկուհին ու խանգարվածը»: 

Ըստ հոլանդացիների` այս սարք-հագուստը ստեղծված է, որպեսզի օգտատերերը  չկաշկանդվեն իրենց շարժումներում և կարողանան տնօրինել իրենց համակարգիչները: 

Նիյսի խոսքով` այս համակարգչային ջինսը միայն մի քիչ է ծանր սովորական ջինսից:

Ակնկալվում է, որ համակարգչով ջինսը վաճառքի կհանվի 250 ֆունտ սթերլինգով, եթե իհարկե շուկա մտնի:
 

Tert.am

18
Декабрь
0
642

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar