• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Օքսֆորդն ստացել է բրիտանական համալսարանների պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը

Ամերիկյան Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը Օքսֆորդին նվիրաբերել է 150 մլն ֆունտ (188 մլն դոլար): Ինչպես նշում է BBC-ն, դա ռեկորդային նվիրատվություն է բրիտանական համալսարանների պատմության մեջ։ Փողը կստանա նոր ինստիտուտը, որն զբաղվելու է արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ եւ դրա հետ կապված էթիկական ու սոցիալական խնդիրների մշակմամբ: Նաեւ այդ միջոցներով ստեղծվելու է հումանիտար դիսցիպլինների կենտրոն, որը կանվանակոչվի Շվարցմանի պատվին: Ի տարբերություն մյուս խոշոր նվիրատուների, Շվարցմանն Օքսֆորդի շրջանավարտ չէ, նշում է Guardian-ը: Միլիարդատերը պատմել է, որ որոշել է համալսարանին օգնել նրա փոխկանցլեր Լուիզա Ռիչարդսոնի խնդրանքով, ինչպես նաեւ 1963 թվականին Օքսֆորդ այցելության հիշողությունների ազդեցությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունում Շվարցմանի նվիրատվությունը գնահատել են որպես ներդրում Միացյալ Թագավորությունում, որը գլոբալ նշանակություն ունի, նշում է BBC-ն: Սթիվեն Շվարցմանը հարյուրերորդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում: Հրատարակությունը նրա կարողությունը գնահատում է 15,5 մլրդ դոլար: Ավելի վաղ նա խոշոր նվիրատվություններ է արել տարբեր համալսարանների եւ կրթական այլ հաստատաությունների: Մասնավորապես, նա 100 մլն դոլար է փոխանցել Նյու Յորքի հանրային գրադարանին եւ 350 մլն դոլար՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին՝ արհեստական ինտելեկտի ուսումնասիրման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18
Декабрь
0
482

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar