• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Որոշվել է աշխարհի ամենակծու պղպեղը

Նյու Մեքսիկոյի պետական համալսարանին կից Chile Pepper գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենակծու պղպեղը` տեղեկացնում է The Telegraph-ը:

Տրինիդադ և Տոբագոյում աճող Trinidad Moruga Scorpion տեսակի պղպեղը մոտավորապես գոլֆի գնդակի չափ է և, չնայած իր փոքր չափին, համարվում է ամենակծուն աշխարհում:

Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 125 տեսակի պղպեղ, որոնցից ընտրվել են 7 ամենակծու տեսակները:

Մասնագետները նշում են, որ Trinidad Moruga Scorpion տեսակի պղպեղը չափավոր օգտագործման դեպքում օգտակար է առողջությանը:

«Այս պղպեղը օգնում է արյան շրջանառությանը, սակայն, պետք չէ չարաշահել այն»,- ասել է ինստիտուտի գիտնական Պոլ Բոսլանդը:

Նշենք, որ գիտնականների այս հայտնագործությունը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Մինչ այս, աշխարհի ամենակծու պղպեղ էր համարվում բանգլադեշական Bhut Jolokia-ն:

Tert.am

18
Декабрь
0
1034

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar