• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am

Պերսի Բիշի Շելի

Պերսի Բիշի Շելլի (անգլերեն՝ Percy Bysshe Shelley; 1792թ. օգոստոսի 4, Սուսեքս կոմսություն — 1822թ. հուլիսի 8, ջրախեղդ է եղել Միջերկրական ծովում` Լիվորնո քաղաքի մոտ) —նշանավոր[փա՞ստ] անգլիացի բանաստեղծ, Մերի Շելլիի ամուսինը: Հարել է ռոմանտիզմին: Շելլիի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն և հրատարակվել:
Բանաստեղծություններից:
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ

Բարի գիշե՞ր.— օ՜, ո՛չ, երբեք, իմ անգին,
Նա բարի չէ, երբ սերս հեռու կըվանի.
Թող անցկացնեմ նրան քեզ հետ ես անքուն,
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի։

Մի՞թե կլինի բարի գիշեր առանց քեզ,
Եվ կարո՞ղ եմ քո կարոտը ես տանել.
Ողջ մոռացած, դողալ, սիրել կուզեմ ես,
Սրան պիտի բարի գիշեր անվանել։

Լավ է գիշերն, որ գիշերով քնքուշ ենք,
Սիրող սրտից վիշտը փախչում է հեռի,
Բայց մենք նրան բոլորովին չըհիշենք—
Այն ժամանակ բարի գիշեր կըլինի։

******

Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:

Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա,որպես մի հին տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:

Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
Ու հիմա,որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:

Քեզ բարի ճամփա, գնա, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու…
18
Декабрь
0
2872

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar