• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Porsche-ն հետ է կանչում Cayenne մակնիշի 100.000 մեքենա



Գերմանական Porsche ընկերությունը որոշում է ընդունել հետ կանչել 100.000 մեքենա` լապտերների հետ կապված խնդրի պատճառով: Ինչպես հաղորդում է CNN-ը` վկայակոչելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ծառայությանը, խոտանը հայտնաբերվել է 2011-2012 թվականների արտադրության Cayenne, Cayenne S, Cayenne S Hybrid և Cayenne Turbo մեքենաներին:

Պարզվել է, որ այս մեքենաների լապտերները թույլ են ամրացվել, ինչի պատճառով կտրուկ արգելակման ժամանակ դրանք կարող են ընկնել իրենց «բնից»:

Porsche-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ից ու Կանադայից հետ կկանչվեն 22.099 և 101. 953 մեքենա էլ` ամբողջ աշխարհից:

Ընկերությունը մտադիր է խոտանի մասին տեղեկացնել Cayenne-ի բոլոր սեփականատերերին և այն վերացնել անվճար:

Porsche AG ընկերությունը հիմնադրվել է գերմանացի մեխանիկ Ֆերդինանդ Պորշեի կողմից, 1931 թ., Շտուտգարդում: Այն համարվում է ամենաբարձր եկամուտն ունեցող ավտոընկերությունն աշխարհում:

Tert.am


18
Декабрь
0
916

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar