• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ռուսաստանցի եւ կորեացի գիտնականները ձեռնամուխ են եղել մամոնտի կլոնավորմանը

Ռուսաստանի Յակուտիայի հյուսիս-արեւելյան դաշնային համալսարանի եւ Սեուլի ցողունային բջիջների հետազոտական կենտրոնը ձեռնամուխ են եղել մամոնտի կլոնավորմանը:

Յակուտիացի գիտնականները միացել են սեուլցի սկանդալային էմբրիոլոգ Խվան Ու Սոկին, ով փորձում է վերակենդանացնել մամոնտին հավերժական սառցավայրից   գտնված նոր կենսաբանական նյութի օգնությամբ: Կլոնավորման համար գենետիկ բազա կարող է լինել հնդկական փիղը, որը ԴՆԹ-ով բականին նմանություն ունի:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, պրոֆեսոր Խվան Ու Սոկը միջազգային սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2006թ-ին, երբ պարզվեց, որ մարդու կլոնավորման նրա գիտափորձերը կեղծված են: Չնայած դրան, ցուղունային բջիջների մասնագետին հաջողվել էր հետագայում վերականգնել գիտական համբավը` ստանելով կովի, կատվի եւ գայլի նույնական օրինակներ:

Գիտնականները համոզված են, որ նախագծի լիարժեք իրականացումը հնարավոր է առաջիկա 10-20 տարվա ընթացքում:

Հետազոտողների նման լավատեսության համար հիմք է հանդիսացել փղերի նախնիների գենետիկական կառուցվածքի վերծանումը, ինչը վկայում է, որ մամոնտն ավելի մոտ է եղել ասիական, քան աֆրիկական փղերին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1377

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar