• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Շվեյցարացի գիտնականները մաքրում են տիեզերքը

Շվեյցարացի գիտնականները հատուկ CleanSpace One արբանյակ են մշակում` ուղեծիրը տիեզերական աղբից մաքրելու համար:

Ինչպես հաղորդել են Լոզանի պոլիտեխնիկական դաշնային դպրոցի ուսումնասիրողները,  որոնք զբաղվում են նոր արբանյակի մշակմամբ, իոնային շարժիչներով, կլանման հատուկ համակարգով եւ նավիգացիոն բարձր ճշգրտությամբ սպառազինված սարքը կարող է հայտնաբերել աղբի համապատասխան կտորը, մոտենալ եւ կլանել այն մանիպուլյատորի միջոցով:

Դրանից հետո արբանյակը աղբի հետ միասին հարկավոր է կայունացնել, քանի որ ուժեղ պտույտի հավանականություն կա, այնուհետեւ հարկավոր է դրանք հեռացնել ուղեծրից, որպեսզի երկուսն էլ այրվեն մթնոլորտի խիտ շերտերում: Փաստացի, մեկ արբանյակը կարող է աղբի մեկ կտոր ոչնչացնել:

Նախագծի ենթադրյալ արժեքը կազմում է 11 մլն դոլար, իսկ առաջին փորձնական գործարկումը տեղի կունենա 2015-2017թթ.:

CleanSpace One-ի առաջին թիրախը կդառնա շվեյցարական SwissCube արբանյակը, որն ուղարկվել է 2009թ., գրում է Lenta.ru-ն:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
982

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar