• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ստամբուլի հայկական վարժարանի սաները կօգտագործեն թվային գրատախտակներ եւ պլանշետային համակարգիչներ

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը թվային ուսուցման պիլոտային ծրագրում ընդգրկել է նաեւ Ստամբուլի հայկական Եսայան վարժարանը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Թուրքիայի տարբեր քաղաքներում գտնվող 52 դպրոցների բաժանելու է 12 հազար պլանշետային համակարգիչներ, ինչպես նաեւ թվային գրատախտակներ։ Համակարգիչների մեջ բեռնվել են 9-րդ դասարանի համար նախատեսված բոլոր դասագրքերը։ Այդ պլանշետային համակարգիչներով աշակերտները կարող են ինտերնետ մտնել թե’ դպրոցում, թե’ տանը։

Նախագծի մեջ հայտնված 52 դպրոցների մեջ է մտնում Ստամբուլի հայկական Եսայան մասնավոր վարժարանը։

18
Декабрь
0
956

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar