• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Թե ինչու՞ է iPhone-ի բոլոր գովազդային նկարներում 9:42 ժամը գրված

Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ են համացանցում պատկերված iPhone հեռանոսների բոլոր մոդելներում 9:42 ժամը գրված:
Ինչպես տեղեկացնում է redmondpie.com կայքը, բազմաթիվ հարցումների արդյունքում պարզվել է այդքան սպասված հարցի պատասխանը:
Ինչպես նշել է Apple ընկերության նախկին աշխատակից Բոբ Բորչերը` իրականում դա այնքան էլ խորհրդանշական բնույթ չի կրում:
«Առաջին ներկայացման ժամանակ, երբ ցուցադրվել է հեռախոսի կոնցեպտը, պետք էր ինչ-որ ժամ գրված լիներ, պատահականորեն գրվել է 9:42-ը», - ասել է նա:
Միլիոնավոր «iPhone-իստներ» հիսթափված են, քանի որ ավելի յուրահատուկ պատասխանի են սպասել երկար ժամանակ:
Նշենք նաև, որ ցուցադրման արդյունքում 40 րոպեների ընթացքում համացանցը հեղեղվել է iPhone-ի լուսանկարներով, որտեղ նշված է եղել 9:42 ժամը:
Նույն երևութը կարելի է նկատել iPad-երի նկարներում, որտեղ գրված է 9:42:
 

Tert.am

18
Декабрь
0
927

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar