• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ճապոնացի գիտնականները բարեկազմության համար պատասխանատու գեն են հայտնաբերել



Ճապոնացի գիտնականները գեն են հայտնաբերել, որը  պատասխանատու է բարեկազմության համար,այսինքն` հենց նրանց հայտնաբերած GPR120 գենն է պատասխանատու օրգանիզմում ճարպերի այրման համար:

Կիոտոյի համալսարանի հետազոտողները երկու խումբ մկների վրա փորձեր են իրականացրել, որոնցից մի խմբի մոտ այդ գենն ապաակտիվացվել է: Բոլոր փորձարկվող կենդանիներին կերակրել են միանման, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ GPR120 գենն անջատած մկները միջին հաշվով 15% -ով ծանր են մյուսներից:

Համանման արդյունք են ցույց տվել նաեւ մարդկանց վրա կատարված փորձերը: Ֆրանսիայի ազգային լաբորատորիայի աջակցությամբ ճապոնացի գիտնականները վերլուծել են  Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի 20 հազար բնակիչների շրջանում կատարած հետազոտությունների արդյունքները: Ինչպես պարզվել է, այն մարդկանց մոտ,  ում  GPR120-ն անջատված է, ճարպակալման հավանականությունը 1,6  անգամ ավելի է, քան մյուսների մոտ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց բացահայտումը մարդկանց կօգնի պայքարել ճարպակալման դեմ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
938

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar