• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ճապոնիայում սկսել են արհեստական ինտելեկտն օգտագործել խանութներում գողությունների դեմ պայքարելու համար

Տոկիոյի Earth Eyes ընկերությունը NTT East կորպորացիայի հետ համատեղ մշակել է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ տեսահսկման համակարգ, որը սուպերմարկետներին թույլ կտա պայքարել գողությունների դեմ: Այդ մասին հայտնելէ Asahi թերթը: Համակարգի ծրագրային ապահովման մեջ տեղակայված է տեղեկատվություն առեւտրական շենքերում անվտանգության կազմակերպման տարբեր ձեռնարկներից: Մասնավորապես, դրանք բովանդակում են հանձնարարականներ, թե ինչպես ճանաչել գողին նրա գործողություններով: Բացի դրանից, մշակման ժամանակ օգտագործվել են մանր գողությունների տեսագրություններ: Սարքավորանքը վերլուծում է խանութ յուրաքանչյուր մտնողի պահվածքը եւ այն համեմատում պոտենցիալ չարագործներին պատկանող առկա պարամետրերի հետ: Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում համակարգն այդ մասին կնախազգուշացնի գանձապահին: Այս պահին ամբողջ Ճապոնիայում արհեստական ինտելեկտով տեսահսկման շուրջ 2 հազար նման համակարգեր են տեղակայված առեւտրական կետերի ներսում: Վիճակագրության տվյալների համաձայն՝ Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում խանութների շուրջ 100 հազար գողություն: Դրանցից վնասը կազմում է մոտավորապես 4,5 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18
Декабрь
0
521

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar