• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Անվտանգ ինտերնետի օրվա առթիվ մեկնարկել է «Ապահով համացանց Հայաստան 2012» ծրագիրը

Անվտանգ համացանցի միջազգային օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» ծրագիրը: Մեկամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ, տեղեկացնում են Օրանժի մամլո ծառայությունից։

Այսօրվանից Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել նաև անվտանգ ինտերնետի «Kaspersky Internet Security» ծրագիրը, որը թույլ է տալիս ծնողներին պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:

2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

PanARMENIAN.Net

18
Декабрь
0
960

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar