• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Արցախցի ուսանողները` Միջին Եվրոպայի համալսարանի դիպլոմով

Արցախի պետական համալսարանի եւ Սլովակիայի Սկալիցա քաղաքի Միջին Եվրոպայի համալսարանի միջեւ համագործակցության պայմանագիր է ստորագրվել։ 

 Համագործակցության շրջանակներում նախատեսվում է համատեղ ակադեմիական գիտակրթական ծրագրերի իրականացում, ուսանողների փոխանակում եւ դասախոսների փոխայցելություն։

 Բայց սա դեռ ամենը չէ, Արցախի պետական համալսարանի  ուսանողները կրթական ծրագրերի 50 տոկոս համատեղության դեպքում կարող են ստանալ նաեւ գործընկեր համալսարանի դիպլոմը։

 Նախագծերը ֆինանսավորվելու են Արեւելյան Եվրոպայի երկրներից` Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի գիտակրթական ծրագրերին աջակցելու համար ստեղծված հատուկ հիմնադրամի կողմից։





 ԵՐԿԻՐ 

www.yerkir.am
18
Декабрь
0
1073

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar