• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Արմեն Աշոտյանը պարգեւատրել է մի շարք մտավորականների

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մի շարք մտավորականների հանձնել է պարգևներ՝ կրթության և գիտության ոլորտում երկարամյա գործունեության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար: Աշոտյանը շնորհակալություն է հայտնել գիտակրթական ոլորտի գործիչներին նվիրումի ու եռանդի համար` նրանց մաղթելով աշխատանքնային նորանոր հաջողություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի նախարարությունից, ԿԳ նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալո» պարգևատրվել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ. պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Չուբարյանը, ՀՊՃՀ հասարակական գիտությունների և լեզուների ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Նելլի Բաղդասարյանը, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ. պրոֆեսոր Լիանա Հովսեփյանը: 
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Ֆահրադյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
918

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar